Սիրիացի զինյալների մոտ 230 հոգանոց նոր խումբ է ուղարկվել Ադրբեջան՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ շարունակվող պատերազմին` հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում մարտերը շարունակվում են: Հատկապես ինտենսիվ մարտական գործողություններ են ընթանում ճակատային գծի արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում:
Ռուսաստանը կշարունակի փոխգործակցել Թուրքիայի հետ և օգտագործել տարածաշրջանում իր ողջ ազդեցությունը ԼՂ հակամարտության ռազմական լուծումը կանխելու համար՝ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Կոմերսանտին» հարցազրույցում:
«Իսրայելը հայտնվել է միևնույն շարքում Թուրքիայի, ահաբեկիչների և սիրիացի վարձկանների հետ` ընթացիկ պատերազմում Ադրբեջանին սատարելու հարցում, և, ի վերջո, տուժելու է այդ դաշինքին միանալու հետևանքով», - երկուշաբթի The Jerusalem Post-ին տված բացառիկ հարցազրույցում ասում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Վլադիմիր Լեպեխինը վստահ է, որ Ռուսաստանը պարտավոր է վաղ թե ուշ պաշտպանել Հայաստանը և Արցախը, հակառակ դեպքում մոտ ապագայում կարող է Ռուսաստանից գրեթե ոչինչ չմնալ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ նոյեմբերի 3-ի ստորագրած հրամանագրերի համաձայն՝ աշխատանքից ազատվել են ԱՀ նախագահի օգնական Ռուդիկ Մարտիրոսյանը, ԱՀ գլխավոր դատախազի տեղակալներ Էրիկ Վերդիյանը և Սասուն Գաբրիելյանը, ԱՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Արմեն Սողոմոնյանը:
Ազգային ժողովից այդ պատճառով երեք աշխատակից՝ էդուարդ Բախշիյանը՝ 31 տարեկան, առաջատար մասնագետ, Կարեն Հարությունյանը՝ 22 տարեկան, օպերատոր, Գրիգոր Միրզոյանը՝ 22 տարեկան, վարորդ, արդեն իսկ հեռացվել են աշխատանքից:
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանումը դիտարկելու մեխանիզմների հատուկ կարգավորումները համաձայնեցնել դեռ չի ստացվել, աշխատանքները շարունակվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
ԱՄՆ-Իրան ռազմական առճակատումը նորից է վերսկսվել առավել մեծ ծավալներով, բալիստիկ հրթիռների և հզոր ավերիչ դրոնների օգտագործմամբ: ԱՄՆ դաշնակից արաբական պետությունները, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, հրթիռային հարվածներից մեծ կորուստներ են կրում...